Բորելը հայտրարարել է, որ Եվրամիությունը պետք է լուրջ ռազմական ուժ դառնա |armenpress.am|
15:04 - 31 մայիսի, 2022

Բորելը հայտրարարել է, որ Եվրամիությունը պետք է լուրջ ռազմական ուժ դառնա |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց , որ մեղմ ուժը բավարար չէ, ուստի Եվրամիությունն այսուհետև պետք է լուրջ ռազմական ուժ դառնա: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ ժամանելով Եվրամիության գագաթնաժողով:

«Այն, ինչը մենք յուրացրեցինք Ուկրաինայի հակամարտության հիման վրա, որ բավարար չեն առևտուրը, օրենքի գերակայությունը, բավարար չէ ուժեղ քաղաքացիական տերություն լինելը, ԵՄ-ն նաև պետք է լուրջ ռազմական ուժ լինի»,- ասել է Բորելը: «Պաշտպանությունն ազգային իրավասություն է (ոչ Եվրամիության իրավասությունը): Մենք պետք է անենք ավելին,- հայտարարել է նա:- Մենք պետք է ավելացնենք մեր ռազմական բյուջեները համակարգված ռեժիմով: Եվ, անշուշտ, դա հեշտ չի լինի»:

«Եթե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ավելացնի իր ռազմական ծախսերն իքս տոկոսով, դա միջոցների մեծ ծախս կլինի, քանի որ չեն վերացվի մեր հանգուցային ռազմական թերությունները, և կլինեն հնարավոությունների կրկնումներ: Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն է, և ռազմական ծախսերի համակարգումը շատ քաղաքական հմտություններ է պահանջում»:

Բորելը հայտնել է, որ գագաթնաժողովում կնեկայացնի Եվրոպայի պաշտպանական գործակալության զեկույցը, որն ի մի  միավորում եվրոպական բանակների կարիքները և Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները: Ավելի վաղ Եվրոպայի երկրների ռազմական ծախսերը դրանց համախառն ներքին արդյունքի առնվազն մինչև 2 տոկոսն ավելացնելու կոչերը հնչեցրել են սոսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, որտեղ Վաշինգտոնն առաջատար դեր է խաղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել