Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ. դատավոր Դանիելյանը մերժեց փաստաբանների բողոքը |news.am|
16:33 - 31 մայիսի, 2022

Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ. դատավոր Դանիելյանը մերժեց փաստաբանների բողոքը |news.am|

news.am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու մասին փաստաբանների բողոքը մերժեց։

Նշենք, որ փաստաբանները համաձայն չեն այն հիմքերի հետ, ըստ որոնց՝ Չալաբյանը կալանավորված է։ Ըստ փաստաբանների՝ առանց ապացույցի եւ քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով է նրան մեղադրանք առաջադրվել։ Փաստաբանների կարծիքով՝ Չալաբյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Հիշեցնենք, որ լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ լսվում է, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի, Լիլիթ Սարգսյանի եւ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ քննարկվում է ուսանողներիների՝ կազմակերպված ակցիաներին ներգրավելու հարցը։ Ըստ նախաքննության՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 միլիոն դրամ գումար: Փաստաբանները, սակայն, պնդում են, այդ ձայնագրությունն ակնհայտ մոնտաժված է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել