ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը

 |armenpress.am|
20:53 - 31 մայիսի, 2022

ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը |armenpress.am|

armenpress.am:  Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ էմբարգոն ռուսական նավթի տանկերով մատակարարումների վրա, կարող է վերջնականապես հաստատվել հունիսի 1-2-ը։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։

«Ես կարող եմ հաստատել, որ իրավական տեքստը արդեն խմբագրվում է, ժամերի հարց է, ակնկալում ենք, որ հունիսի 1-2-ին իրավական տեքստը կհաստատվի»,- ասել է նա։

Մայիսի 31-ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները կազդեն Ռուսաստանից նավթի ներկրման, երկրի խոշորագույն բանկի, պետական լրատվամիջոցների և քաղաքացիների վրա:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Ռուսաստանից հում նավթի գնման ԵՄ արգելքը ուժի մեջ կմտնի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել