ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը |armenpress.am|
11:49 - 01 հունիսի, 2022

ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը դեռ պետք է որոշում կայացնի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնում է միանգամից ամբողջությամբ բոլորի համար, թե փուլ առ փուլ: Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ վարչապետը հայտարարել է 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մտադրության մասին: Նա հետաքրքրվեց, թե տեխնիկական հնարավորությունների, ենթակառուցվածքների մասով ի՞նչ փուլում են, ի՞նչ աշխատանք կա կատարելու:

«Մենք պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե՞ փուլ-փուլ ենք գնում, օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, որոնք համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ, ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ միգուցե ընդլայնվում է պաշտոնյաների ցանկը»,-ասաց Բադասյանը:

Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը՝ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ որոշումը կայացնելու արդյունքում տեխնիկական որևէ խնդիր չի լինի ՊԵԿ-ի կողմից, շատ արագ էլեկտրոնային համակարգերը կադապտացնեն և հայտարարագրերը հնարավոր կլինի սահմանված ժամկետում ներկայացնել, վերլուծել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել