Թուրքիան սկսում է Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողության հերթական փուլը․ Էրդողան |azatutyun.am|
16:11 - 01 հունիսի, 2022

Թուրքիան սկսում է Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողության հերթական փուլը․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան մուտք է գործում Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգություն գոտի ստեղծելուն ուղղված գործողության հերթական փուլ», - այսօր Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

«Առաջիկայում թուրքական բանակը Թել-Ռիֆաաթի և Մանբիջի շրջանները կզտի այստեղ գործող ահաբեկչական կառույցներից։ Աստիճանաբար այդ գործողությունները կտարածվեն նաև [Սիրիայի հյուսիսի] մյուս շրջանների վրա», - ասել է Թուրքիայի նախագահը։

Այսօրվա ելույթում Էրդողանը անդրադարձել է նաև այն առարկություններին, որ ներկայացնում են թուրքական իշխանությունները՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների հետ կապված։

«Մենք փաստարկված կերպով բացատրել ենք, թե ինչու ենք առարկում այս երկրների անդամակցությանը։ Մինչ օրս, սակայն, որևէ փաստաթուղթ, որ կփարատեր մեր մտավախությունները, չենք ստացել», -նշել է Թուրքիայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել