Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել
12:47 - 02 հունիսի, 2022

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել

Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:

Վրաստանի վարչապետը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: 

Վարչապետ Փաշինյանը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել շնորհավորական զանգի ու բարեմաղթանքների համար և ընդգծել, որ բարձր է գնահատում այն վստահությունն ու բարեկամությունը, որ հաստատվել է իրենց միջև:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել և Հայաստան-Վրաստան հարաբերությունների բոլոր հարցերը քննարկել աշխատանքային հանդիպման ձևաչափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել