Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
14:07 - 03 հունիսի, 2022

Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ Արտգործնախարարների խորհրդի նիստին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հունիսի 10-ին Երևանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն ընթացիկ տարում նախագահում է ՀԱՊԿ-ում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ակնկալվում է, որ նիստի արդյունքում կստորագրվի 2022-2024 թթ-ի պաշտպանության և անվտանգության արտաքին քաղաքականության հարցերով ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը։

Այս միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմանի հանդիպումներ կունենա, ասել է Զախարովան։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել