Ընդդիմադիրները շրջափակել են կառավարության շենքը |azatutyun.am|
18:01 - 03 հունիսի, 2022

Ընդդիմադիրները շրջափակել են կառավարության շենքը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակում կարճատև հանրահավաքից հետո շարժվեցին կառավարության շենքի մոտ՝ փակելով մուլքերն ու ելքերը։ Ըստ շարժման առաջնորդների՝ դրանք բոլորն այս պահին փակ են։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ կառավարության շենքի մոտ են գնում, քանի որ այսօր ջրբաժանի օր է՝ հասկանալու համար, թե ով է ժողովրդի հետ, և ով՝ դեմ։ Նա հիշեցրեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» այսօր չի գնացել խորհրդարան՝ քվորում ապահովելու ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի գումարման համար։ Պատգամավորն ասաց՝ քանի որ խորհրդարանը ղեկավարվում է գործադիր մարմնի կողմից, իրենք հենց կառավարության շենքի մոտ են ներկայացնելու իրենց պահանջները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել