Չինաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման անցկացման համար |armenpress.am|
20:19 - 03 հունիսի, 2022

Չինաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման անցկացման համար |armenpress.am|

armenpress.am: Պեկինը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին՝ հունիսին Սինգապուրում ընդունելու ԱՄՆ և Չինաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Վեյ Ֆենհեի միջև հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հունիսի 3-ին Ռոյթերսի թղթակցին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ Իդրիս Ալին:

«Չինաստանը պաշտոնապես դիմել է Պենտագոնին՝ այս ամսվա վերջին Սինգապուրում պաշտպանության նախարարներ Օսթինի և Ֆենհեի հանդիպման մասով: Ամերիկյան կողմից ուշադրության կենտրոնում կլինի «մրցակցության կառավարումը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել