Հնդկաստանի դեսպանն Իրանի ԱԳՆ է կանչվել հնդիկ պաշտոնյայի՝ Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար |tert.am|
10:02 - 06 հունիսի, 2022

Հնդկաստանի դեսպանն Իրանի ԱԳՆ է կանչվել հնդիկ պաշտոնյայի՝ Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար |tert.am|

tert.am: Թեհրանում Հնդկաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել հնդկական իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցիչ Նիպուր Շարմայի հայտարարությունների պատճառով, որոնք շատ մուսուլմանական երկրներում վիրավորական են համարվել Մուհամմեդ մարգարեի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։

«Հնդկական հեռուստաշոուում Մուհամմեդ մարգարեին վիրավորելուց հետո, Թեհրանում Հնդկաստանի դեսպանը Հարավային Ասիայի հարցերովգլխավոր տնօրենի կողմից կիրակի երեկոյան կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ընդունելու Իսլամական Հանրապետության ուժեղ բողոքը», - ասվում է հաղորդագրությունում:

Շարման, որի խոսքերը սկանդալ են առաջացրել, պետական ծառայող չէ. սկանդալից հետո նա հեռացվել է կուսակցական պաշտոնից։. Հնդկաստանի դեսպաններին բողոքի նոտաներ են հանձնել նաև Կատարը և Քուվեյթը, մինչդեռ մի շարք այլ մահմեդական երկրներ և կազմակերպություններ, այդ թվում Պակիստանը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը, դատապարտել են Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցչի հայտարարությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել