Ջոնսոնի կուսակիցները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել |azatutyun.am|
14:50 - 06 հունիսի, 2022

Ջոնսոնի կուսակիցները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորներ վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, հարցը Պահպանողական կուսակցության խմբակցությունում քվեարկության կդրվի այսօր երեկոյան՝ Համայնքների պալատում։

Ջոնսոնի կուսակիցների այդ նախաձեռնության պատճառը համաճարակի օրերին ծագած սկանդալն է, երբ պարզվել է, որ խիստ լոքդաունի պայմաններում վարչապետը մի քանի անգամ խախտել է կարգը և մասնակցել ընկերական երեկույթի, արգելված հավաքույթները հիմնականում կազմակերպվել են Ջոնսոնի առանձնատանը։

Վարչապետի հրաժարականին հասնելու համար պահանջվում են խմբակցության անդամների մեծամասնության՝ առնվազն 180 պատգամավորների քվեները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել