Ռուսական զորքերը ոչնչացրել են Ուկրաինայում հացահատիկի խոշոր տերմինալը․ Բորել |lragir.am|
09:49 - 07 հունիսի, 2022

Ռուսական զորքերը ոչնչացրել են Ուկրաինայում հացահատիկի խոշոր տերմինալը․ Բորել |lragir.am|

lragir.am: Ռուս զինվորականները ոչնչացրել են Ուկրաինայում հացահատիկի խոշոր տերմինալը Նիկոլաևում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, գրում է CNN-ը։ «Ռուսական հերթական հրթիռային հարվածը նպաստում է համաշխարհային պարենային ճգնաժամին: Ռուսական զորքերը ոչնչացրել են Ուկրաինայում հացահատիկի երկրորդ ամենամեծ տերմինալը Նիկոլաևում»,- գրել է Բորելը:

Բորելը ասել է, որ հարվածը հակասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին խոստումներին՝ ուկրաինական նավահանգիստներից առևտրային բեռնափոխադրումների անվտանգ անցման վերաբերյալ: «Այն ապատեղեկատվությունը, որ Պուտինը տարածում է մեղադրանքները հերքելու համար, գնալով ավելի ցինիկ է դառնում»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել