Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի արտահանմանը․ ՌԴ ՊՆ
16:50 - 07 հունիսի, 2022

Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի արտահանմանը․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական Մարիուպոլի և Բերդյանսկի նավահանգիստներն աշխատում են սովորական ռեժիմով և պատրաստ են հացահատիկի արտահանմանը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Սկսել է աշխատել Բերդյանսկի նավահանգիստը։ Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգով՝ հացահատիկը կարող է բեռնվել այդ նավահանգիստներում [Բերդյանսկի և Մարիուպոլի – խմբ․]», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Մարիուպոլի նավահանգստի ականազերծումն ավարտված է, այն գործում է սովորական ռեժիմով և ընդունել է առաջին բեռնանավերը։

«Ականզերծման  աշխատանքները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, ստուգվել է շուրջ 3 հազար հեկտար, ականազերծվել է գրեթե 15 հազար պայթյունավտանգ առարկա։ Ականներից ամբողջությամբ մաքրվել է «Ազովստալ» գործարանի տարածքն, այդ թվում՝ դրա ստորգետնյա կառույցները», - ասել է Շոյգուն։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել