Թուրքիան նախկինի նման չի աջակցում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Էրդողան

 |armenpress.am|
21:38 - 08 հունիսի, 2022

Թուրքիան նախկինի նման չի աջակցում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Անկարան նախկինի նման չի համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։

«Շվեդական հեռուստատեսությունը հարցազրույց է վարել ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հետ։ Դրանից հետո մենք չենք կարող ասել՝ բարի գալուստ ՆԱՏՕ։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել