Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացման ջանքերին․ Էրդողան
19:06 - 09 հունիսի, 2022

Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացման ջանքերին․ Էրդողան

Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացման ջանքերին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իզմիրում «Efes-2022» զորավարժությունների ժամանակ ունեցած իր ելույթում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում լայն տարածքում՝ Ադրբեջանից մինչև Լիբիա, Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա։ Հենց այս մոտեցումների շրջանակում մենք 2020 թ-ին սատարեցինք մեր ադրբեջանցի եղբայրներին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ», - ասել է նա։

Այդ գործընթացում, նշել է Էրդողանը, Թուրքիան գործել է «մեկ ազգ և երկու պետություն» սկզբունքի հիման վրա։

«Այժմ Մշտադիտարկման կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմի պահպանման համար», - ասել է նա։

Բացի այդ, նրա խոսքով, երկու երկրները «սերտորեն համագործակցում են ռազմական պատրաստության և ադրբեջանական բանակի արդիականացման, ինչպես նաև ականների որոնման և ականազերծման  հարցերի շուրջ»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել