Էրդողանը հաստատել է առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցությունը |hetq.am|
16:06 - 10 հունիսի, 2022

Էրդողանը հաստատել է առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցությունը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի որպես «Ժողովրդական դաշինք» կոալիցիայի նախագահի թեկնածու։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ 

«Դուք փախչելու տեղ չունեք, պարոն Քեմալ (խոսքն ընդդիմադիր, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին է-խմբ.)։ Դուք կոչ եք անում, որպեսզի որոշվի Ժողովրդական դաշինքի թեկնածուն։ Ահա ես ձեզ ասում եմ, որ Ժողովրդական դաշինքի թեկնածուն կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- Իզմիրում ունեցած ելույթում ասել է Թուրքիայի նախագահը, որի ելույթը հեռարձակում էր TRT հեռուստաընկերությունը։

Դեռ հունիսի 4-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմար Չելիքը հայտնել էր, որ քաղաքական շարժումն առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանին առաջադրել է Ժողովրդական դաշինքի նախագահի թեկնածու։

Թուրքիայում նախագահական առաջիկա ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին։ Իշխող «Ժողովրդական դաշինք» կոալիցիայի մեջ մտնում են Էրդողանի առաջնորդած իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի արմատական թևը «Գորշ գայլեր» կազմակերպությունն է։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր կուսակցությունները դեռևս չեն անվանել իրենց թեկնածուին կամ թեկնածուներին։ Բացի այդ, ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը պնդում է, որ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել