ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը |armenpress.am|
20:58 - 13 հունիսի, 2022

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակն ու զարգացումները, այդ թվում, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերը:

Իր հերթին Շահիդը աջակցություն է հայտնել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել