«Սա Սառը պատերազմ 2.0 է». ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը սյունակ է գրել պատժամիջոցների մասին
 |hetq.am|
13:53 - 14 հունիսի, 2022

«Սա Սառը պատերազմ 2.0 է». ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը սյունակ է գրել պատժամիջոցների մասին |hetq.am|

hetq.am: ВТБ բանկի կառավարման խորհրդի ղեկավար, նախագահ Անդրեյ Կոստինը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կգործեն երկար ժամանակ։ Այդպիսի կարծիք Կոստինը հայտնել է «Սկսել նոր էջից» վերնագրով սյունակում, որը հրապարակել է РБК-ն։

«Պատժամիջոցները երկար ժամանակ կլինեն։ Գլոբալացումն իր նախկին տեսքով ավարտվել է։ Աշխարհը, հավանաբար, կրկին կոշտ կբաժանվի «յուրայինների» և «օտարների» միջև։ Սա Սառը պատերազմ 2.0 է։ Համաշխարհային շուկա մուտք գործելը (որտեղ գործում են ոչ մեր կանոնները) անհրաժեշտ է վաստակել լավ վարքով, այսինքն «խաղի կանոններով», հետևում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի վերջին հայտարարությունից, որը նա արել է Լոնդոնի Սիթիում: Ռուսաստանը ստացել է «կարմիր քարտ», Չինաստանը՝ դեռևս «դեղին»,- գրել է Կոստինը։

Վերջինիս խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը «մտել էր «գլոբալացման» խաղի մեջ», որի կանոնները ձևակերպվել էին ոչ իր կողմից և առանց իր մասնակցության»։ Կոստինը գրում է, որ դրա հաշվին, երկրում մի քանի տարվա մեջ հայտնվեց ֆինանսական հատվածը, որը հիմնված էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի պրակտիկաների վրա։ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, ըստ ВТБ-ի ղեկավարի, ցույց տվեց Ռուսաստանի կախվածությունն արտաքին շուկաներից։

«Սակայն իրական լուրջ ահազանգ դարձավ 2014 թվականը։ Հայրենական խոշորագույն բանկերը կտրվեցին կապիտալի արևմտյան շուկաներից, իսկ որոշ գործընկերներ՝ անջատվեցին վճարային համակարգերից։ Հասկանալի դարձավ. մեզ կարող են հեշտորեն «չեղարկել»»,- ամփոփել է Կոստինը։

Լուսանկարը՝ Максим Стулов / Ведомости


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել