Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաները կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում


 |armenpress.am|
17:18 - 14 հունիսի, 2022

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաները կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտողները, անկախ ծառայության նշանակման վայրից, կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում: Աս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին:

«Մի քանի օր հետո ԱԺ կմտնի համապատասխան օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունն անվարձահատույց տրամադրելու է 3-սենյականոց բնակարան Երևան քաղաքում»,-ասաց Խաչատրյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության՝ Տավուշի, Սյունիքի, թե Վայոց ձորի մարզում, նա ավարտելուց հետո Երևանում ունենալու է 3 սենյականոց բնակարան: Խաչատրյանը կոչ արեց 18-23 տարեկան երիտասարդներին դիմել ռազմաուսումնական հաստատություն: Նա սա համարեց վերջին տասնամյակների ամենամեծ ու նշանակալի բարեփոխումը՝ սպայական «կորիզը» ձևավորելու գործում:

Համապատասխան նախագիծը հավանություն էր ստացել կառավարության հունիսի 2-ի նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել