Ռուսաստանին տարածքային զիջումների որոշումը պետք է կայացնեն ուկրաինացի ժողովուրդը և Զելենսկին. Բլինկեն |tert.am|
09:40 - 15 հունիսի, 2022

Ռուսաստանին տարածքային զիջումների որոշումը պետք է կայացնեն ուկրաինացի ժողովուրդը և Զելենսկին. Բլինկեն |tert.am|

tert.am: Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորած կառավարությունը պետք է ինքնուրույն որոշեն տարածքային զիջումների հնարավորության հարցը, ԱՄՆ-ն չի պատրաստվում պարտադրել իր դիրքորոշումը։ Այս մասին PBS-ին հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ուկրաինայի ապագան ուկրաինացիների ձեռքերում է: Այդ որոշումները պետք է կայացնեն ուկրաինացի ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, այդ թվում՝ նախագահ Զելենսկին: Նրա որոշելիքն է, թե ինչն է բխում իր երկրի շահերից: Մենք էլ սատարելու ենք»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել