Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը վերականգնվել է
 |1lurer.am|
12:12 - 15 հունիսի, 2022

Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը վերականգնվել է |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի հրապարակում վերականգնվել է երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանից հայտնել են՝ Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի ուժերով տարածքը լվացվել է, իրականացվել է նաև սանմաքրում:

Հեռացվել են «Դիմադրություն» շարժման վրանների տեղում ասֆալտին ամրացված բետոնե մեխերը՝ անվտանգ երթևեկությունn ապահովելու համար:

Հիշեցնենք՝ երեկ շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի հրապարակից հավաքում են վրանները: Նշել էր, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, սակայն եկել է պահը, որ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարևոր տեղերում:

Լուսանկարը՝ armtimes.com-ի

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել