Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև
16:17 - 15 հունիսի, 2022

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև

Հունիսի 14-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ միջպետական համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները, ինչպես նաև՝ տնտեսական կապերի աշխուժացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը: Ընդգծվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության և այն զարգացնելու կարևորությունը:

Խորհրդակցությունների ավարտին լատվիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Հայկական կողմը կարևորեց Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել