Հացահատիկի գների աճը պատերազմի հետևանք է, ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների. ՆԱՏՕ-ի ղեկավար |factor.am|
21:55 - 15 հունիսի, 2022

Հացահատիկի գների աճը պատերազմի հետևանք է, ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցների. ՆԱՏՕ-ի ղեկավար |factor.am|

factor.am: Պարենի համաշխարհային գների աճը պատերազմի ուղղակի հետևանքն է, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների, ինչպես պնդում է Մոսկվան․ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։ «Պարենի և հացահատիկի գների աճը ցույց է տալիս այս պատերազմի գլոբալ հետևանքները:

Ռուսաստանը փորձում է տպավորություն ստեղծել, որ հացահատիկի գների աճը պայմանավորված է (Ռուսաստանի դեմ) մեր պատժամիջոցներով․դա ճիշտ չէ», – Բրյուսելում լրագրողներին ասել է դաշինքի ղեկավարը:

Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ռուսաստանը, ներխուժելով Ուկրաինա, խախտել է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը, որը կողմերը ստորագրել են 1997 թվականին Փարիզում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել