Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները

 |factor.am|
17:25 - 16 հունիսի, 2022

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները |factor.am|

factor.am: Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կայացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, գրում է «Անադոլու»-ն։

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուլեսը և նրանց ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովը քննարկել են օրակարգի հրատապ հարցեր՝ շեշտը դնելով տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության վրա։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով նավերի անվտանգ դուրսբերման թեմային։


Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել