«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին
18:04 - 16 հունիսի, 2022

«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

Ավստրիայի OMV, Իտալիայի Eni, Գերմանիայի Uniper ընկերությունները հունիսի 15-ին ծանուցում են ստացել ռուսական «Գազպրոմ» ընկերությունից՝ գազի մատակարարման ծավալների կրճատման մասին, գրում է Meduza-ն։

Eni ընկերությունը ծանուցվել է մատակարարումների 15% կրճատման մասին, Uniper-ը՝ 25%։ OMV-ն չի հաղորդել, թե որքանով են կրճատվելու մատակարարումները, սակայն, ինչպես և Uniper-ը, նշել է, որ կարող է փոխարինել դրանք այլ աղբյուրների հաշվին։

Հունիսի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր, որ 40%-ով կրճատելու է գազի հոսքը «Հյուսիսային հոսք-1» գազատարով։ Ընկերությունը նշել էր, որ պատճառը Վիբորգի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների վերադարձի ուշացումն է, որոնք վերանորոգման էին ուղարկվել։

Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ԵՄ-ին մատակարարվող գազի կրճատման մասին «Գազպրոմի» որոշումը քաղաքական է անվանել։ Նրա խոսքով՝ այդ կերպ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական գազային շուկան և բարձրացնել գները։ Հունիսի 14-16-ը գազի գներն Ամստերդամի բորսայում 97 եվրոյից հասել են գրեթե 130 եվրոյի՝ մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։

Ինչպես նշել է ՌԲԿ-ն, OMV, Eni և Uniper էներգետիկ ընկերություններն ավելի վաղ համաձայնել էին ռուսական գազի դիմաց վճառման նոր սխեմային, որի համաձայն՝ պետք է ռուսական «Գազպրոմբանկում» երկու հաշիվ բացել՝ ռուբլով և դոլարով/եվրոյով։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել