Կառավարությունը որոշեց օտարման ներկայացնել  Քանաքեռ Զեյթունում գտնվող ԱԱԾ հասարակական շենքը
11:27 - 17 հունիսի, 2022

Կառավարությունը որոշեց օտարման ներկայացնել Քանաքեռ Զեյթունում գտնվող ԱԱԾ հասարակական շենքը

Կառավարությունը այսօր որոշեց մրցույթով օտարման ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն  ամրացված 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը, որ գտնվում է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում։ 

2018 թ․-ին ԱԱԾ-ին հանձնված գույքը նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք է դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ 
Գույքը ներկայացվել է օտարման դեռ 2020 թ․-ին գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

Ներկայումս Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 միլիարդ 592 միլիոն 490 000 դրամ։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել