Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ
 |hetq.am|
15:43 - 17 հունիսի, 2022

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը թույլատրել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Միացյալ Նահանգներին։ Այնտեղ նրան կդատեն գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, որոնք վերաբերում են Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին։

ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է ցմահ բանտարկություն։ Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ամերիկյան արդարադատության համակարգին կոչ է արվում պահպանել Ասանժի բոլոր իրավունքները։ 

BBC-ի փոխանցմամբ` Ասանժի իրավաբանները 14 օր ունեն որոշումը բողոքարկելու համար։ WikiLeaks-ի թիմը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ որոշումը կբողոքարկվի։ «Այսօր պայքարը չի ավարտվել։ Սկսվել է նոր իրավաբանական ճակատամարտ»,- նշվում է հայտարարության մեջ։ Ասանժի աջակիցների կարծիքով՝ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրա դատապարտմանը, որովհետև Ասանժը հրապարակել է փաստաթղթեր այն մասին, որ «զինվորականներն իրականացրել են հանցագործություններ և թաքցրել դրանք, զբաղվել կտտանքներով, կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին»։

Բրիտանական դատարանը դեռ այս տարվա ապրիլի վերջին թույլատրել էր ԱՄՆ-ին Ասանժի արտահանձնումը, իսկ դատարանն Ասանժի թիմին թույլ չէր տվել բողոքարկման համար դիմել Բարձրագույն դատարան։ Չնայած դատարանի որոշմանը, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը կարող էր չարտահանձնման որոշում ընդունել։ 

Լուսանկարը՝ Henry Nicholls/Reuters

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել