Ֆրանսիան գազատարով ռուսական գազ էլ չի ստանում
16:42 - 17 հունիսի, 2022

Ֆրանսիան գազատարով ռուսական գազ էլ չի ստանում

Ֆրանսիան այլևս գազատարով ռուսական գազ չի ստանում, այսօր հայտնել է ֆրանսիական GRTgaz գազատրանսպորտային համակարգի օպերատորը։ Դրա տվյալներով՝ Ֆրանսիան ռուսական գազը ստանում էր Գերմանիայից, իսկ գազի ֆիզիկական հոսքը բացակայում է հունիսի 15-ից։ Տարեսկզբի դրությամբ այդ հոսքը կազմում էր օրական շուրջ 60 ԳՎտ/ժ, հայտնում է DW-ն։

Այս ամառ ֆրանսիացի սպառողների պահանջարկի բավարարման հետ կապված խնդիրներ չեն սպասվում, վստահեցրել է GRTgaz-ը։ Երկրում համալրվում են պահեստները՝ ձմռանն ընդառաջ։

ՌԴ-ից գազի ծավալների կրճատման մասին է հայտնել նաև իտալական Eni նավթագազային ընկերությունը։ Նրա տվյալներով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է տրամադրել պատվիրված 63 մլն կուբամետր գազի կեսը։ Ավելի վաղ մատակարարման ծավալների կրճատման մասին էին հայտնել նաև Գերմանիան, Չեխիան և Ասվտրիան։

Ապրիլի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր «Հյուսիսային հոսք» խողովակաշարով մատակարարվող գազի ծավալների կրճատման մասին։ Ընկերությունը դա պատճառաբանել էր նրանով, որ իր կոմպրեսորային կայաններում վերանորոգման աշխատանքները ձգձգվում են, իսկ պատճառը գերմանական Siemens ընկերության կողմից համապատասխան սարքավորումների չտրամադրումն է։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել