ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայի կողմից անօդաչուով իրաքյան Սինջարում խաղաղ բնակավայրերի վրա հարձակումը |factor.am|
19:31 - 17 հունիսի, 2022

ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայի կողմից անօդաչուով իրաքյան Սինջարում խաղաղ բնակավայրերի վրա հարձակումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն անդրադարձել է Թուրքիայի հարվածների հետևանքով իրաքյան Սինջարում եզդի խաղաղ բնակիչների սպանությանը։

«Մտահոգված և տխուր ենք Իրաքի Սինջար քաղաքում եզդի խաղաղ բնակչության զոհերի, այդ թվում՝ 12-ամյա Սալահ Նասիրի մահվան մասին հաղորդումներով: Ցավակցում ենք զոհերին և նրանց ընտանիքներին։ Եզդիները ենթարկվել են մեծ բռնությունների և, ինչպես բոլոր մարդիկ, արժանի են խաղաղ ապրելու»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Մերձավոր Արևելքի բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել