Կիրականացվեն Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանն ու «Մետրոգիպրոտրանսը» համաձայնագիր են ստորագրել
10:29 - 18 հունիսի, 2022

Կիրականացվեն Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանն ու «Մետրոգիպրոտրանսը» համաձայնագիր են ստորագրել

ՀՀ նախկին փոխվարչապետ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը` նշելով, որ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։

«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,- գրել է նա։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել