Արմեն Գրիգորանը Քերըն Դոնֆրիդին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը
15:10 - 18 հունիսի, 2022

Արմեն Գրիգորանը Քերըն Դոնֆրիդին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական և եվրասիական հարցերով փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդին: Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: 

Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների  կարգավորման գործընթացի ընթացքը: 

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել