Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան |news.am|
20:30 - 18 հունիսի, 2022

Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մի քանի օր առաջ իշխող քաղաքական ուժի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանը ոչնչացնողների թիվը շատ ավելի շատ էր, քան կարելի էր պատկերացնել: Իհարկե, նա շարունակում էր պնդել, որ Հայաստանը և իր ղեկավարած կառավարությունը շարունակում է շարժվել խաղաղության օրակարգով, միաժամանակ ասելով, որ որևէ մեկը երաշխիք չունի, որ այս օրակարգով շարժվելու պարագայում պատերազմ չի լինի: Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է՝ գիտեք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ կլինի: Ավելին, նրա ողջ հռետորաբանությունը ուղղված էր նրան, որ գիտեք՝ մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները շատ են, և մենք որևէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի: Երբ հետպատերազմյան շրջանում ես և ռազմական ոլորտի մասնագետները ասում էին, որ բանակը պետք է զինել, իշխանությունը իր ողջ ռեսուրսը դրած, ասում էր, որ ընդդիմությունը մեր երկիրը տանում է նոր պատերազմի, նոր արկածախնդրության, սակայն մեր նպատակն այն է, որ մեր երկիրը կարող ենք տանել խաղաղության այն ժամանակ, երբ ունենանք հզոր, ուժեղ անվտանգության համակարգ: Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել կամ ժամանակին դադարեցնել, եթե նույնիսկ տեղի ունենա միայն այն ժամանակ երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ»,- ասաց նա:

Աբրահամյանի խոսքով՝ այս իշխանությանը հեռացնելուց հետո իրենց առաջնային խնդիրն է դառնալու բանակի մարտունակության վերականգնումը, բանակի երբեմնի հեղինակության վերականգնումը:

Պատգամավորը հայտարարեց, որ և Փաշինյանի և հանրապետության նախագահի խոսքերում ոչ մի ափսոսանք չկա այն հարցում, որ պատերազմը կարող էին շուտ կանգնեցնել, քանի որ մարդու կյանքը նրանց համար որևէ արժեք չունի:

«Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ: 2018 թվականից աստիճանաբար մեր զինված ուժերը դուրս են եկել ռելսերից, չեն ընթանում իրենց բնականոն հունին, և մենք սա վերադարձնելու ենք իր բնականոն հուն: Զինվորականը պետք է ապրի միջինից բարձր, ծառայությունը պետք է լինի գիտակցված, այս ուժերի հեռացման պարագայում մենք ունենք զինված ուժերի մարտունակության բարձրացման և մոդեռնիզացման հնարավորություն մենք ունենք»,- ասաց նա:

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել