Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը |factor.am|
11:38 - 19 հունիսի, 2022

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը |factor.am|

factor.am: Ֆրանսիայում այսօր՝ հունիսի 19-ին, մեկնարկել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների երկրորդ փուլը։

Կընտրվի Ազգային ժողովի 577 պատգամավոր՝ հինգ տարի ժամկետով։ Երկրորդ փուլում խորհրդարանում տեղի համար թեկնածուներին անհրաժեշտ է ստանալ ձայների մեծամասնությունը:

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հիմնական պայքարը ծավալվելու է «Միասին» նախագահական կոալիցիայի և ձախերի կոալիցիայի միջև։

Հունիսի 12-ին կայացած առաջին փուլի արդյունքներով «Միասին» կոալիցիան ստացել է 25,71%, ձախակողմյան «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միավորում»-ը՝ 25,61%։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել