Ուկրաինական պատերազմը կարող է տարիներ տևել․ Ստոլտենբերգ
18:52 - 19 հունիսի, 2022

Ուկրաինական պատերազմը կարող է տարիներ տևել․ Ստոլտենբերգ

Ուկրաինական պատերազմը «կարող է տարիներ տևել», ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է DW-ն։

«Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ այն [պատերազմը] կարող է տարիներ տևել։ Մենք չպետք է թուլացնենք մեր օգնություննն Ուկրաինային, անգամ եթե ծախսերը շատ են ոչ միայն ռազմական օգնության, այլև էներգակիրների և պարենի աճող գների պատճառով», - ասել է նա։

Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ, եթե Կիևն ավելի ժամանակակից զենք ստանա, կաճի այն բանի հավանականությունը, որը «Ուկրաինան կկարողանա կրկին հետ մղել Պուտինի զորքերը Դոնբասից»։

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային «նրա ինքնապաշտպանության հարցում», սակայն հակամարտության կողմ չի դառնալու և իր զորքերն Ուկրաինա չի ուղարկելու։

«Մենք ամրապնդել ենք մեր պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ գտնվող զինորականների թիվը հասցնելով 40 հազարի։ Մենք ապահովում ենք դաշինքի տարածքի անվտանգությունը ցամաքում, ծովում և օդում։ Սա հստակ ազդակ է Մոսկվային, որ նրա մոտ թյուրըմբռնում չառաջանա պաշտպանվելու մեր պատրաստության մասին», - հավելել է նա։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել