Մակրոնի դաշինքը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է ձայների 38,57 տոկոսով
 |tert.am|
10:10 - 20 հունիսի, 2022

Մակրոնի դաշինքը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է ձայների 38,57 տոկոսով |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո ստացել է ձայների 38,57 տոկոսը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությանը հղումով։

Ժան Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախակողմյան դաշինքն ստացել է ձայների 31,6 տոկոսը, Մարին Լե Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը՝ 17,3 տոկոսը, իսկ «Հանրապետականները»՝ 6,98 տոկոսը։

Այսպիսով՝ ընտրությունների արդյունքները փաստում են, որ Մակրոնի դաշինքը չի ստացել Ազգային ժողովում մանդատների բացարձակ մեծամասնությունը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ «Միասի՛ն» դաշինքը ստանալու է 245 մանդատ, իսկ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն»-ը՝ 131։ «Ազգային միավորում» կուսակցությունն ու «Հանրապետականները» ստանալու են 89 և 61 մանդատ համապատասխանաբար։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել