Կրեմլի գնահատմամբ՝ Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքն ապօրինի է
15:11 - 20 հունիսի, 2022

Կրեմլի գնահատմամբ՝ Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքն ապօրինի է

Կրեմլն ապօրինի է որակել Լիտվայի որոշումը, որի համաձայն՝ արգելվում է Լիտվայի տարածքով ԵՄ պատժամիջոցային ցանկում ներառված ապրանքների տարանցումը ՌԴ մյուս շրջաններից դեպի Կալինինգրադ, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Մոսկվան խոստանում է մի քանի օրում վերլուծել իրավիճակը՝ նախքան պատասխան միջոցներ ձեռնարկելը։

«Այս որոշումն իրոք աննախադեպ է, դա ամեն ինչի խախտում է։ Մենք հասկանում ենք, որ դա կապված է Եվրամիության համապատասխան որոշման հետ, որ պետք է պատժամիջոցները տարածել տարանցման վրա։ Սա նույնպես ապօրինի ենք համարում», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այն մասին, որ Ռուսաստանի մյուս շրջաններից բեռների տարանցումը դեպի Կալինինգրադի շրջան զգալիորեն կրճատվելու է Լիտվայի իշխանության կողմից, նախորդ ուրբաթ հայտնել էր շրջանի ղեկավար Անտոն Ալիխանովը։ Նրա խոսքով, նախնական գնահատականով, դա վերաբերում է տարանցիկ ապրանքների 40-50%-ին։ Խոսքը շինարարական բեռների, ցեմենտի, մետաղների և այլ ապրանքների մասին է։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել