ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները
15:28 - 21 հունիսի, 2022

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել եվրասիական տրանսպորտային երթուղիները

Եվրասիական տնտեսական միության մասնակիցները պատրաստ են ակտիվացնել աշխատանքը՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման ուղղությամբ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո։

«Որոշում է կաացվել, որն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացմանն ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը», - ասել է Մյասնիկովիչը։

Նրա խոսքով, մասնավորապես, առաջարկ կա «Հայաստանում Հարավային երկաթուղի կառուցելու, վերակառուցելու Մ-1 ավտոմոբիլային ճանապարհը՝ Եվրոպա-Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար, որի մի ճյուղը նաև Բելառուս կտանի, կառուցելու Եվրոպա-Արևմտյան Չինաստան և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղիները»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել