Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին
21:47 - 22 հունիսի, 2022

Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որպես GAVI միջազգային դաշինքի խորհրդի անդամ, Ժնևում մասնակցել է  Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի  նիստին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

 

Նիստի ընթացքում քննարկվել են իմունականխարգելման ծրագրերի իրականացման խնդիրները, ամփոփվել են մինչ օրս իրականացված աշխատանքները, ընդունվել են առաջիկա ծրագրերի ֆինանսավորմանը և կառավարմանը վերաբերող ռազմավարական որոշումներ:

Առողջապահության նախարարն այս դաշինքում ներկայացնում է Հայաստանն ու Հոնդուրասը։

Նիստի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև «Քովիդ-19» համավարակի համատեքստում COVAX հարթակի գործունեությանը` որպես GAVI գլոբալ դաշինքի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնություն:

Մասնավորապես, բարձրացրել է անդամ-պետություններին, այդ թվում` Հայաստանին COVAX հարթակի միջոցով «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութերով ապահովելու ուշացումները և այլ խնդիրներ` ընդգծելով դեղագործական ընկերությունների հետ երկրների համար ավելի լավ պայմաններ բանակցելու կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել