Չինաստանը ուղեծիր է դուրս բերել հեռագործ զոնդավորման արբանյակների խումբ

 |armenpress.am|
11:25 - 23 հունիսի, 2022

Չինաստանը ուղեծիր է դուրս բերել հեռագործ զոնդավորման արբանյակների խումբ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն արեգակնա-սինքրոնային ուղեծիր է դուրս բերել «Յոգան-35» շարքի հեռագործ զոնդավորման երեք արբանյակներ: Այդ մասին հունիսի 23-ին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC):

Երեք արբանյակներով «Չանչժան-2D» կրող հրթիռը մեկնարկել է Սիչանի տիեզերակայանից՝ տեղական ժամանակով 10:22-ին (Երեւանի ժամանակով 06:22-ին), հետեւում է հաղորդագրությունից: Ըստ կորպորացիայի տվյալների՝ դուրսբերված ապարատներն օգտագործվելու են գիտական փորձարկումներ անցկացնելու, երկրի հեռագործ զոնդավորման եւ ռեսուրսների հետախուզման համար:

«Չանչժան-2D» երկաստիճանավոր կրող հրթիռը մշակվել է Շանհայի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի (SAST) կողմից՝ ցածր շուրջերկրյա ուղեծիր արբանյակների դուրսբերման համար: Մշակողների տեղեկատվության համաձայն, այն նաեւ կարող է մինչեւ 1300 կիլոգրամ օգտակար բեռնվածք դուրս բերել շուրջ 645 կիլոմետր բարձրությամբ արեգակնա-սինքրոնային ուղեծիր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել