2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին
 |1lurer.am|
11:44 - 23 հունիսի, 2022

2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին |1lurer.am|

1lurer.am: 2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին, և դրանք ուղղվեցին Կառավարության պահուստային ֆոնդ:

«Տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին, և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ. դա 30 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր: 

Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա նույն կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս: Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով, դրանց թվում նախևառաջ հարկային վարչարարության բարելավումն է, որի արդյունքում մենք ստացել ենք թե՛ մեկանգամյա զգալի լրացուցիչ հարկային եկամուտներ, թե՛ պարբերաբար նաև ավելացված հարկեր:

2021 թվականի արդյունքներով՝ շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է, որն ազդել է 2022 թվականի հարկային եկամուտների մեծության վրա: 2022-ի ընթացքում մենք ստանում ենք շահութահարկ, որը հիմնված է 2021 թվականի ֆինանսական արդյունքների վրա: Երրորդ պատճառը խտանյութերի համար պետական տուրքի գումարն է»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև նշեց, որ առաջին կիսամյակում կա գնաճային որոշակի միջավայր, որը որոշ հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման: Խոսքը հատկապես ԱԱՀ-ի մասին է:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել