20-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ |azatutyun.am|
16:35 - 23 հունիսի, 2022

20-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ |azatutyun.am|

azatutyun.am: 20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահից 6 օր անց Գլխավոր դատախազությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացնում է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործը։

Ըստ դատախազության, գործը հարուցվել է դեռ հունիսի 19-ին՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 2-րդ (կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 7-րդ [մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից], 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) կետերի հատկանիշներով:

«Նշանակված է փորձաքննություն, իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- փոխանցել են դատախազությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել