Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները Թեհրանում քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագիրը

 |factor.am|
17:44 - 23 հունիսի, 2022

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները Թեհրանում քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագիրը |factor.am|

factor.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները լավ են անցել, մտքեր են փոխանակվել Թեհրանի և Մոսկվայի միջև նոր համաձայնագրի շուրջ, փոսխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք պարոն Լավրովի հետ, քննարկեցինք երկկողմ օրակարգի, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային օրակարգի տարբեր հարցեր»,- ասել է Աբդոլլահիանը։

Նա հավելել է, որ բանակցություններում մեծ նշանակություն է տրվել համապարփակ երկարաժամկետ և ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի հարցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել