Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն դեռ հույս ունենք, որ Հայաստանի կողմից բազմակողմ դիմակայությունը կդադարի. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը
 |tert.am|
21:40 - 23 հունիսի, 2022

Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն դեռ հույս ունենք, որ Հայաստանի կողմից բազմակողմ դիմակայությունը կդադարի. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի, փոխանցում է minval.az-ը:

Նա ասել է, որ Լավրովի հետ խոսելու են տարածաշրջանում տիրող իրավիճակի, հետկոնֆլիկտային իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Այս դիրքորոշումը նպատակ ունի տարածաշրջանում  երկարաժամկետ խաղաղություն հաստատել։ Վստահ եմ, որ մեր ջանքերը դրականորեն կընդունվեն Հայաստանի կողմից, և բազմակողմ դիմակայությունը կդադարի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը կընդունվի:

Դրական կողմերից ցանկանում եմ նշել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը։ Օրերս Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում է տեղի ունեցել.Հուսով ենք, որ գործնական քայլեր կձեռնարկվեն 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի (հայտարարության) իրականացման համար՝ հաղորդակցությունների բացման համատեքստում՝ ապահովելով ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ տեղափոխումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Սա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։ Ցավոք, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարի է անցել, սակայն հռչակագրի (հայտարարության) այս կետը դեռ չի կատարվել։ Կարծում եմ, որ մեր հայեցակարգի շրջանակներում հնարավոր կլինի շատ գործնական քայլեր ձեռնարկել իրավիճակն ամբողջությամբ կարգավորելու համար։ Մենք, իհարկե, անհամբեր սպասում ենք Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերին՝ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար», - ասել է Ալիևը։

Ավելի մանրամասն՝ Tert.am-ում։ 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել