Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում Էրդողանի 3-րդ առաջադրումն օրինական է
 |tert.am|
10:24 - 24 հունիսի, 2022

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում Էրդողանի 3-րդ առաջադրումն օրինական է |tert.am|

tert.am: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն արձագանքել է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների հայտարարություններին 2023 թվականի ընտրություններում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու անօրինականության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝  նման հայտարարությունները սխալ են, չնայած այն հանգամանքին, որ երկրի ղեկավարը երրորդ անգամ է գնում ընտրությունների։

«Մեր թեկնածուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Նրա առաջադրումը որպես թեկնածու գալիք ընտրություններում օրինական է»,- հավելել է Բոզդաղը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն Էրդողանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու մասին հայտարարել էր դեռ հունիսի սկզբին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել