Տիգրան Գաբրիելյանը ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՇՄ նախարարի տեղակալ
13:16 - 24 հունիսի, 2022

Տիգրան Գաբրիելյանը ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՇՄ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Գաբրիելյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թ. հունիսի 4-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել