Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով
19:32 - 24 հունիսի, 2022

Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր կետերից մեկն է, Interfax.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններից, մեր կարծիքով, ամենաշատը մենք առաջընթաց ունենք կոմունիկացիաների բացման տեսանկյունից։ Պարզ է, որ դեռևս հստակ ոչինչ չկա, սակայն նվազագույնը խոսակցությունների, դիրքորոշումների, ոչ ֆորմալ նախնական պայմանավորվածությունների մակարդակում սա այն թեման է, որի ուղղությամբ ավելի արագ կարելի է համաձայնեցման գալ, մեկնարկել գործընթացը, որը, մեր կարծիքով,  կարող է լուրջ խթան լինել հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ […] Որոշ շարժ կա, մենք իրավիճակին նայում ենք շատ զգույշ լավատեսությամբ», - ասել է նա։

«Եթե համեմատենք այն, ինչ ունենք այսօր, նրա հետ, ինչ կար մեկ տարի առաջ, թերևս հիմա դրական պահերն ավելի շատ են։ Թե արդյոք այս արագությունը բավարար է, դժվար է ասել։ Գլխավորն այն է, որ, եթե անգամ շարժը շատ դանդաղ է, այն առաջ գնա և անշեղ լինի։ Տեսնենք», - հավելել է նա։

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել