ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման իրավունքն այլևս սահմանադրական չէ
12:24 - 25 հունիսի, 2022

ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման իրավունքն այլևս սահմանադրական չէ

ԱՄՆ Գերագույն դատարանը վերանայել է 1973 թվականին կայացված «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշումը, որը երաշխավորում էր հղիության արհեստական ընդհատման իրավունքը երկրի բոլոր քաղաքացիների համար: ԱՄՆ գերագույն դատարանի նոր որոշմամբ 22 նահանգում հղիության ընդհատումը կարող է անօրինական դառնալ։ Այս մասին գրում է Politico-ն։

Դատարանի հրապարակած փաստաթղթի մեջ նշվում է, որ այժմ նահանգների իշխանությունները կարող են կարգավորել հղիության արհեստական ​​ընդհատման մասին օրենքները։

Bloomberg-ը հայտնել է, որ Միսսուրիի գլխավոր դատախազը Գերագույն դատարանի որոշումից անմիջապես հետո ստորագրել է հղիության արհեստական ​​ընդհատման արգելքը։

Այն, որ ԱՄՆ Գերագույն դատարանը պատրաստվում էր վերանայել հղիության արհեստական ​​ընդհատման երաշխավորված իրավունքը, ավելի վաղ հայտնել էր Politico-ն։ Դրանից հետո երկրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը պաշտպանում է հղիության ընդհատման իրավունքը, հանձնարարել է իր վարչակազմին համապատասխան պատասխան պատրաստել։

Լուսանկարը՝ The Associated Press


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել