Զելենսկին հինգ երկրներում պաշտոնանկ է արել դեսպաններին |shantnews.am|
17:33 - 25 հունիսի, 2022

Զելենսկին հինգ երկրներում պաշտոնանկ է արել դեսպաններին |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին հինգ երկրներում՝ Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Լիբանանում։ Այս մասին են վկայում նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված համապատասխան հրամանագրերը։

Զելենսկիի ազատման հրամանները վերաբերում են՝

Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին,

Սլովակիայում դեսպան Յուրի Մուշկոյին,

Պորտուգալիայում դեսպան Իննա Օգնիվեցին,

Իրանի Իսլամական Հանրապետությունում դեսպան Սերգեյ Բուրդիլյակին,

Լիբանանի Հանրապետությունում դեսպան Իգոր Օստաշին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել