«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը
15:22 - 26 հունիսի, 2022

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն այսօր հայտարարել են ռուսական ոսկու ներկրումն արգելելու մտադրության մասին։

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Ճապոնիայի և Կանադայի այս գործողությունները Մոսկվայի վրա պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու, Ուկրաինա ներխուժումը ֆինանսական միջոցներից զրկելուն ուղղված ջանքերի մի մասն են, գրում է Reuters-ը։

«Միջոցները, որոնց մասին հայտարարել ենք այսօր, ուղղակիորեն հարվածելու են ռուսաստանցի օլիգարխներին և խոցելու են Պուտինի ռազմական մեքենայի սիրտը։ Մենք պետք է Պուտինի ռեժիմին զրկենք ֆինանսավորումից», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ G7-ը ոսկու ներկրման արգելքի մասին պաշտոնական հայտարարություն կտարածի երեքշաբթի՝ հունիսի 28-ին։

«Սա Ռուսաստանի համար եկամտի առանցքային աղբյուր է համաշխարհային ֆինանսական համակարգի հետ գործարքների իրականացման հնարավորության առումով», - ասել է նա։

Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ անցյալ տարի ռուսական ոսկու արտահանման արժեքը կազմել է 12,6 մլրդ ֆունտ ($15,45 մլրդ)։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել