G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց
22:00 - 26 հունիսի, 2022

G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդները համատեղ պայքար են մղում համաշխարհային տնտեսությունում իրավիճակի վատթարացման դեմ, DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Էլմաու ամրոցում աշխատանքային նիստից հետո, որը նվիրված էր գլոբալ ֆինանսական հարցերին։

«G7-ի բոլոր անդամները մտահոգություն ունեն ճգնաժամերի առնչությամբ, որոնց հարկադրաբար բախվում ենք ներկա պահին», - ասել է նա՝ նշելով մի շարք երկրներում տնտեսական ճի տեմպերի նվազումը, գնաճի ավելացումը, հումքի պակասն ու մատակարարման շղթաներում խաթարումները։ Ըստ Շոլցի՝ խոսքը լուրջ խնդիրների մասին է։

«Այդ պատճառով էլ մենք նաև պետք է համատեղ պատասխանատվություն կրենք։ Սակայն ես մեծապես վստահ եմ, որ գագաթնաժողովի շրջանակում կհաջողվի միասնության և վճռականության շատ հստակ ազդակ հղել, - հավելել է քաղաքական գործիչը։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել